Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին
ПОЛИТИКАԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին՝ հրամանատար, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նրանց՝ նշելով, որ տղաները փառավոր մարտական ուղի են անցել՝ սկսած Արցախյան առաջին պատերազմից, և ողջունելի է, որ հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում ևս նրանք շարունակում են նեցուկ լինել Արցախին և արցախահայությանը, ինչը ոչ պակաս կարևոր է:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցը, քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



