Վրաստանում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները. ընտրատեղամասերը երկրում բացվել են Թբիլիսիի ժամանակով 08:00-ին, գրում է sputnik-georgia.ru-ն:
Ընդհանուր առմամբ, բնակիչները կընտրեն քաղաքապետերին և խորհրդակցական մարմինների տեղակալներին 64 քաղաքներում և շրջաններում:
Երկրում կա 3664 ընտրատեղամաս, ինչպես նաև 9 ընտրատեղամաս բանտերում և 70 հատուկ տեղամասեր, որոնք ստեղծվել են քովիդով հիվանդների համար և ինքնամեկուսացածների համար:
Ընտրողների միասնական ցուցակում կա 3 497 345 մարդ: Ընտրությունները համարվում են վավեր ընտրողների ցանկացած մասնակցության դեպքում:
Քաղաքապետի 64 տեղի համար պայքարում է 231 թեկնածու 21 կուսակցությունից և 8 անկախ թեկնածու: Ընդ որում, թեկնածուների ընդհանուր թվից միայն 22-ն են կանայք:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



