Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Մկնդեղը դառնում է իրական սպառնալիք Արմանիսի և Ուրասարի բնակիչների համար. հայտարարություն

ОБЩЕСТВО

Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող ՀԿ-ն հայաստանյան «Համայնքնային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ միասին ներկայացրել են 2021 թ-ին իրականացրած հետազոտության առաջին արդյունքները՝ կապված մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել «Էկոլուր»-ը:

Արդյունքները ստացվել են Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի և արդյունաբերական թափոնների լցակույտերի ազդեցության տակ գտնվող Լոռու մարզի խոշորացված Ստեփանավան համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերից վերցված փորձանմուշների վերլուծություններից:

Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը և արդյունաբերական թափոնների լցակույտերը հանքարդյունաբերական «Սագամար» ՓԲԸ-ի ենթակառուցվածքների օբյեկտներն են: Այս օբյեկտներից արտահոսքերն անխոչընդոտ տարածվում են շրջակա միջավայրում, լցվում Չքնաղ գետը, տեղի բնակիչների դաշտերն ու տնամերձ հողերը, տարածվում քամու հետ, փոշու հետ ներթափանցում տներ: Արդեն հայտնի են սենյակային փոշու, հողի և գետի նստվածքներում քիմիական նյութերի պարունակության վերաբերյալ վերլուծությունների արդյունքները:

Հողի մեջ հայտնաբերված ծանր մետաղների կոնցենտրացիաները համեմատվել են ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն «Սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ 2.1.7.003-10» հրամանում հաստատված ստանդարտների հետ:

Մկնդեղ (As). Ուրասարում և Արմանիսում վերցված հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիան 3-ից 8 անգամ գերազանցել է հողի համար սահմանված առավելագույն կոնցենտրացիան`2 մգ/կգ: Մկնդեղ հայտնաբերվել է նաև Ուրասարի տարածքում գտնվող Չքնաղ գետից վերցված հատակային նստվածքների նմուշներում, որտեղ մկնդեղի կոնցենտրացիան կազմել է 28 մգ/կգ կամ նորմայից 14 անգամ բարձր:

Քրոմ (Cr). Արմանիսում հողի բոլոր նմուշներում քրոմի կոնցենտրացիան ավելի քան 10 անգամ գերազանցում է հողի համար ՍԹԿ-ն`6 մգ/կգ: «Հատկանշական է, որ հողում և գետի նստվածքներում քրոմի ցուցանիշները միջինում 2 անգամ գերազանցում են 2018թ-ին Ախթալայում, Թեղուտում և Ալավերդիում քրոմով աղտոտվածության նախկինում ուսումնասիրված ցուցանիշները», - նշում է «Առնիկա»-ից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն:

Պղինձ (Cu). Պղնձի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել Ուրասարում և Արմանիսում հողի, գետի նստվածքների և փոշու բոլոր փորձանմուշներում: Պղնձի կոնցենտրացիան հողում ավելի քան 20 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն՝ 3 մգ/կգ:

Նիկել (Ni). Նիկելի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել Ուրասարից և Արմանիսից վերցված հողի, գետի նստվածքների և փոշու բոլոր փորձանմուշներում: Նիկելի կոնցենտրացիան հողում ավելի քան 10 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն`4 մգ/կգ:

Կապար (Pb). Ուրասարից և Արմանիսից վերցված հողի, գետի նստվածքների և փոշու փորձանմուշների արդյունքները ցույց տվեցին նաև կապարի կոնցենտրացիայի տարածվածություն: Հողում կապարի կոնցենտրացիան գերազանցել էր ՍԹԿ-ն վերցված 4 նմուշներից 3-ում`1,5-3 անգամ:

Ցինկ (Zn). Արդյունքները ցույց են տվել ցինկի բարձր կոնցենտրացիաներ հողի, գետերի նստվածքների ու փոշու փորձանմուշներում՝ վերցված Ուրասարում և Արմանիսում: Հողում ցինկի կոնցենտրացիայի ՍԹԿ-ն գերազանցում է 10-20 անգամ՝ 23 մգ/կգ:

Կադմիում (Cd)

 և մոլիբդեն (Mo)

Վերցված բոլոր նմուշներում հայտնաբերվել է կադմիում և մոլիբդեն: Այնուամենայնիվ, նորմերի գերազանցման մասին դեռևս դժվար է խոսել, քանի սանիտարական կանոնների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանում այս տարրերի վերաբերյալ ցուցանիշ չկա, որպեսզի արվի համեմատություն, հետևաբար, անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային չափանիշները:

Այս նույն մետաղները նորմային մոտ կոնցենտրացիաներով հայտնաբերվել են նաև տեղի բնակիչներից վերցված կենսանյութերում: Հայտնաբերված մետաղները պարունակվում են նաև Արմանիսի հանքաքավայրի հանքանյութի մեջ, որը ոսկու, արծաթի և այլ գունավոր և թանկարժեք մետաղների արդյունահանումից հետո դառնում է աղտոտման աղբյուր:

«Լոռու մարզում հայտնաբերվել է ևս մեկ տարածք, որտեղ մկնդեղը և այլ թունավոր տարրերն իրական սպառնալիք են ներկայացնում այնտեղ բնակվող մարդկանց, նրանց գյուղատնտեսական գործունեության և զարգացման համար», - նշում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Հետազոտություններն իրականացվում են չեխական «Առնիկա» կազմակերպության  կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:

Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие