Այս գիշեր որոշում եմ կայացրել, նոր նախագիծ եմ սկսելու էլի հանուն...Նարինե Մանուկյան
БЛОГՆարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Ես չեմ ապրել վերջին 1 տարին:
Ձև եմ արել, թե ապրում եմ ` հանուն ընտանիքիս, ընկերներիս, աշխատանքիս...
Այս գիշեր որոշում եմ կայացրել, նոր նախագիծ եմ սկսելու էլի հանուն...
Այսօրվանից սկսում եմ սովորել, գիտելիքներ ձեռք բերել, որ հիմքը որակով դնեմ:
Գիտեմ, որ զզվել եք կոչերից, բայց ես ԿՈՉ ԵՄ ԱՆՈւՄ ԱՊՐԵԼՈւ՜ ` ՀԱՆՈւՆ ԶՈՀԱԾ ԱՅՆ ԱՐԴԱՐ ԱՐՅԱՆ, ՈՐ ՉԻ´ ԿԱՐՈՂ Ու ՉՊԵ՜ՏՔ Է ՋՈւՐ ԴԱՌՆԱ...
ՀԱՅԱՍՏԱՆՆ Ու ԱՐՑԱԽԸ պե՜տք է վերածնվեն, ապրեն, չդադարեն:
Ասում ենք, թե մի բուռն ենք Հայրենի հողի, ուրեմն ես այսօր իմ փոքրիկ սերմն եմ դնում այդ հողում, որ վաղվա օրն ավելի որակյալ ու ԱՊՐՈ՜Ղ դառնա...Ես ԱՊՐԵԼՈւ՜ եմ իմ Հայրենիքում` ՀԱՆՈւՆ որդիներիս, հանուն հազարավոր երեխաների, որ իմ կարիքն ունեն, հանուն այն երեխաների, որոնց հայրերը իրենց կյանքն են տվել` իմ ու ձեր ապագայի համար, հանուն տղերքի, որ չեն հասցրել զավակ ունենալ, բայց երազանք են թողել, որպես պատգամ, հանուն նրանց մայրերի ու քույրերի...
Ես ապրելու եմ ու արարելու եմ իմ հողում ՀԱՆՈւՆ այդ երազանքի:
Ապրելու եմ ու ամեն ինչ անելու, որ որդիներս չհեռանան Հայաստանից:
Հաստատ ամեն մեկս ունենք պատճառ, հանուն որի ապրելու ենք:
Դուք էլ ձերը գրեք, իրար մի քիչ կյանք տանք, որ ապրենք...
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



