Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրինայի աճյունը տվե՞լ եք, որ զոհվածների ցանկում գրել եք անունը. պատերազմից 1 տարի անց կին զինծառայողից լուր չկա (ֆոտո)

ОБЩЕСТВО

44–օրյա պատերազմից մեկ տարի անց Արցախի Դրմբոն  գյուղում տեղակայված զորամասի զինծառայող Իրինա Մուսայելյանի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Պատերազմի 2–րդ օրը՝ սեպտեմբերի 28–ին, Պաշտպանության բանակը հրապարակել էր ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները, որոնց ցանկում էին նաեւ Իրինայի տվյալները։

Իրինայի ընտանիքը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ, սակայն մինչեւ օրս որեւէ տեղեկություն չկա նրա մասին։ Հարազատներն օգնության խնդրանքով դիմել են նաեւ ՄԻԵԴ–ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին.  նա Իրինայի հարցով դիմում է պատրաստել, որը պետք է ուղարկեն ՄԻԵԴ։

Անհայտ կորածների ցանկում Իրինան միակ կին զինծառայողն է։ 

Քույրը՝ Քրիստինան, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Իրինան որպես պայմանագրային զինծառայող աշխատանքի էր անցել 2017 թվականի նոյեմբերին։

«Ինքը սիրում էր զինվորական կյանքը։ Հայրս էլ էր զինվորական, արցախյան առաջին պատերազմում էր զոհվել։ Երբ դեռ ծառայության մեջ չէր, միշտ ասում էր, որ եթե պատերազմ լինի ինքը պիտի մասնակցի դրան ու կռվի, կարեւոր գործ անի հայրենիքի համար ու այդպես որոշեց մտնել ծառայության մեջ»,– պատմեց քույրը։ 

Պատերազմի լուրը լսելուն պես Ռուսաստանում ապրող Քրիստինան զանգել է մորը, հետաքրքրվել իրավիճակի մասին եւ թե արդյոք հնարավոր է, որ Իրինայի որդուն՝ Վաղինակին պատերազմ տանեն։

«Ես զանգում էի մորս, որ իմանամ Վաղինակին հո չեն տարել, որովհետեւ իր հայրն էլ էր զինվորական ու մինչ իր ծնվելը մահացել էր, չէի ուզենա, որ իր հետ էլ մի բան լիներ։ Ես նույնիսկ Իրինայի մասին չեմ հարցրել, որովհետեւ վստահ էի, որ նրան չեն տանելու, իր աշխատանքը զորամասում այնպիսին էր, որ նրա՝ առաջնագծում լինելու կարիքը չկար։  Մտքովս չէր անցնում, որ իրեն որպես զինվորական կարող են տանել։ Մինչեւ հիմա ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ոնց են իրեն տարել, ով է հրաման տվողը եղել»,– ասաց Քրիստինան։ 

 

Հարազատները Իրինայի հետ կապ են ունեցել մինչեւ պատերազմի առաջին օրվա ժամը 4–ը։ Մոր հետ վերջին խոսակցության ժամանակ Իրինան ասել է, որ շատ չզանգեն, չի կարող խոսել եւ հասցրել է միայն փոխանցել, որ վիճակը ծանր է ու իրենք արդեն շարժվում են։ Իսկ թե ինչպես է հայտնվել կռվում ու անհետացել,  հարազատների համար մինչեւ օրս անհասկանալի է։

Քույրը պատմեց, որ երբ պատերազմը սկսվել է, Իրինան Մարտակերտի իր տանն էր։ Մայրը զանգել է նրան ու կանչել Վաղուհաս գյուղ, որտեղ իրենք են ապրում ու որն առաջնագծից համեմատաբար հեռու է։

«Ասել է՝ հա, կգամ, բայց մինչեւ այդ հասցրել էր ասել, որ իր տանն էլ են խփել, դուռը, պատուհանները կոտրվել են։ Որոշ ժամանակ անց զանգել է Մարտակերտում ապրող հորաքրոջս ու ասել, որ իրավիճակը վատ է, պետք է դուրս գան քաղաքից։ Հենց այդ ժամանակ էլ հորաքրոջս ասել է, որ ինքը զորամաս է գնում։

Մինչեւ զորամաս հասնելը փոքր քույրս նույնպես զանգել է Իրինային ու հարցրել, թե որտեղ է։ Իրինան ասել է, որ զորամաս է գնում, քույրս էլ զարմացել է, որովհետեւ իմացել էր, որ Դրմբոնում տեղակայված զորամասին արկով հարվածել են։ Իրինան ասել է, որ գիտի, ինչը նշանակում է, որ իրեն զանգել են, հայտնել զորամասի արկակոծության մասին ու կանչել։ Դրանից քիչ անց մայրս զանգել է Իրինային ու իմացել, որ արդեն Թալիշում են։ Իրինան ասել է՝  չգիտի, թե ինչու են էդտեղ բերել ու երկար խոսել չի կարող։ Մինչ Թալիշ գնալն էլ, զորամասից անմիջապես Մատաղիս են գնացել։ Մեզ սկզբում ասել էին, որ ինքը հրամանատարի կողքին էր, բայց հետո ես այլ զինվորականից լսել եմ, որ Իրինան հրամանատարի հետ չէր.  նախ գնացել են Մատաղիս, իսկ հետո միացել այդ հրամանատարին, որի անունը Լեռնիկ է, նա նույնպես անհայտ կորած է։ Նույնիսկ լսել ենք, որ Լեռնիկը զայրացել է, թե ինչու են Իրինային բերել, որովհետեւ միայն ինքն էր կին զինծառայող»,– պատմեց քույրը։

Ըստ Քրիստինայի՝ երբ Իրինան զորամասի մյուս ծառայողների հետ  Մատաղիս է գնացել, նրանց թիվը 120 է եղել, որից  7–ը զոհվել են, 10-ը՝ վիրավորվել, 4–ն էլ անհայտ կորել։

Քույրը պատմեց, որ Իրինայի հարսի ծնողները Թալիշ գյուղից դուրս գալուց, ճանապարհին տեսել են Իրինային ու նրա զինակիցներին։ Հարսի հայրը Իրինային հարցրել է, թե ինչու է գնում, դա իր տեղը չէ, համոզել, որ միասին հետ գնան, բայց Իրինան ասել է՝ «չեմ կարող»։

«Էդպես ճանապարհը շարունակել է ու զանգել քրոջս ու ասել, որ զանգի հարսին ու ասի, որ իր ծնողները դուրս են եկել Թալիշից, թող հանգիստ լինի։

Վերջին անգամ էլ զանգել է որդուն, պահած գումարի տեղն ասել ու հորդորել Հայաստան գնալ։ Ինքն արդեն հասկացել էր, թե ինչ է սպասվում»,– պատմեց քույրը։

Իրինայի մայրը նոյեմբերին ԴՆԹ  է հանձնել, որը  մինչ օրս չի հաստատվել։ Մեկ տարվա ընթացքում Իրինայի հարազատները տարբեր պատմություններ են լսել Իրինայի ու զինակիցների հնարավոր մահվան վերաբերյալ, սակայն, դրանցից ոչ մեկը հաստատված տեղեկություն չէ։

Իրինայի զինակիցներից պատմել են, որ ՈՒԱԶ–ում, որտեղ 4 հոգի է եղել, ԱԹՍ–ն հարվածել է, երկուսը մահացել են, երկուսը՝ վիրավորվել։ Վիրավորներից մեկը Իրինան է եղել, որը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Քույրն ասում է, որ թե՛ Ստեփանակերտի, թե՛ Երեւանի հոսպիտալներում ու հիվանդանոցներում բազմիցս են փնտրել, բայց ապարդյուն, ոչ մի տեղ կին վիրավոր չի եղել։

Մեկ այլ պատմության համաձայն՝ Թալիշից դուրս գալուց հայտնվել են հակառակորդի տանկի դիմաց ու երբ տանկը կրակել է, Իրինան դուրս է եկել մեքենայի միջից ու վազել, բայց տանկը նորից է կրակել։ 

Զինծառայողներից մեկն էլ հերքել է այս տեղեկությունները։ Իրինայի հարազատներն արդեն չգիտեն՝ ինչին հավատալ, ինչին՝ ոչ։

Քույրը չի բացառում, որ Իրինան գերի է ընկել, բայց, կարծում է, որ այդ դեպքում   ադրբեջանական կողմը տեսանյութ կհրապարակեր՝ նվաստացնելու, ցավեցնելու համար։

Քրիստինան հարց է տալիս Պաշտպանության բանակին՝ Իրինայի աճյունը տվե՞լ եք ծնողին, որ զոհվածների ցանկում հրապարակել եք անունը. «Այս մեկ տարվա ընթացքում զորամասից միայն երկու հոգի է այցելել մեր ընտանիք, ընդ որում՝ ասում էին, որ նույն պատմությունները նաեւ իրենք են լսել, չեն հավատում դրանց եւ վերջ։ Իրենց զորամասից եղել են մարդիկ, որոնց հետ նույնպես կապ չի եղել, բայց մի քանի օր անց հայտնաբերվել են,  ինչո՞ւ նրանց անունները չեն եղել զոհվածների ցուցակում, իսկ Իրինայի անունը շտապել են հենց սեպտեմբերի 28–ին հրապարակել»։

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026