Էկվադորի բանտում բախումների հետևանքով զոհվել է 116 մարդ
МЕЖДУНАРОДНОЕԷկվադորի արևմտյան Գուայակիլ քաղաքի բանտում բախումների հետևանքով առնվազն 116 մարդ է զոհվել, 80-ը` վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության նախագահ Գիլյերմո Լասոյի հայտարարությանը:
«Սա շատ ողբերգական իրադարձություն է: Այս պահին հայտնի է 116 զոհվածի և մոտ 80 վիրավորի մասին: Նրանք բոլորը կալանավորներ են», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Լասոյի խոսքով՝ նա հրամանագիր է ստորագրել երկրի քրեակատարողական համակարգում 60 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «կարգուկանոնը վերականգնելու և բռնության նոր դրվագներ կանխելու նպատակով»:
Ըստ իշխանությունների՝ փոխհրաձգության պատճառը տարբեր խմբավորումների ներկայացուցիչների միջև հակամարտությունն էր: Բանտում իրավիճակը վերահսկողության տակ է առնվել:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



