Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ

ОБЩЕСТВО

 «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային վիրաբուժության ամբողջ ծավալով: Այսօր դիմածնոտային վիրաբույժների մեծ մասը առավելապես հմտանում է պլաստիկ վիրաբուժությունում և մի քանի պաթոլոգիաների բուժման մեջ: Քչերն են իրենց պրակտիկայում  տեղ հատկացնում դիմածնոտային այնպիսի պաթոլոգիաների բուժմանը, ինչպիսին են ատամնածին բորբոքային հիվանդությունները (օստեոմիելիտ, աբսցեսներ ու ֆլեգմոնաներ, բարորակ նորագոյացություններ, թքագեղձի հիվանդություններ, դիմածնոտային կոտրվածքներ): 

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոցենտ Արեգ Սեփյանը ծնվել է բժշկի ընտանիքում: Հայրը՝ Հենրիկ Խոսրովի Սեփյանը եղել է  բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր: Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Շահումյանի (Մանաշիդ, Բուզլուխ), Ասկերանի (Խոջալու), Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բժշկական օգնություն է ցուց տվել վիրավոր ազատամարտիկների: Որպես բժիշկ ու մեծ հայրենասեր՝ հենց նա է դարձել լավագույն օրինակը որդու համար: Արեգ Սեփյան ծնվել է Ստեփանակերտում 1968 թվականինհունվարի 3 - ին: Սովորել է Երևանի Գոգոլի անվան N° 35 միջն. դպրոցում:  1985 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1986- 1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Վերադառնալուց հետո շարունակել ուսումը: 1992 - 1993 թթ. սովորել է ինտերնատուրայում, այնուհետև մասնագիտացել որպես դիմածնոտային վիրաբույժ: 2006 թ. պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Արեգ Սեփյանը 1995 թվականից աշխատում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում որպես վիրաբույժ, իսկ  2018 թվականից նույն բաժանմունքի ղեկավար: Արեգ Սեփյանը նաև Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ է, «Հայբուսակ» միջազգային ակադեմիայի ստոմոտոլոգիական ֆակուլտետի ամբիոնի վարիչ: Ճանաչվել է 2018-2019 տարվա լավագույն դիմածնոտային վիրաբույժ: Ա. Սեփյանը 15 գիտական և 3 հեղինակային աշխատանքների հեղինակ է: Նա անգամ մշակել է ատամնածին հայմորիտի վիրահատական միջամտության իր հեղինակային մեթոդը. «Սովորաբար ռադիկալ հայմորոտոմիայի ժամանակ հայմորյան ծոցը մաքրելու համար առաջնային պատը լրիվ հեռացվում է, որի արդյունքում առաջանում է ոսկրի դեֆեկտ համապատասխան բարդություններով՝ փափուկ հյուսվածքների ներաճ, թմրածության զգացում: Իսկ ես նույն վիրահատության ժամանակ ոսկրային պատը համապատասխան ձևով վերականգնում եմ իր տեղում՝ բացառելով բարդությունները»: Բժիշկ Սեփյանն իրականացնում է ատամնածին բորբոքային հիվանդությունների (օստեոմիելիտ, հայմորիտ), աբսցեսների ու ֆլեգմոնաների, բարորակ նորագոյացությունների, թքագեղձի հիվանդությունների բուժում, դիմածնոտային բնածին արատների շտկում, օրթոգնատիկ վիրահատություններ, կծվածքի շտկում, դիմածնոտային փափուկ հյուսվածքների և ոսկրերի վնասվածքների բուժում, նաև ատամնային և բարդ իմպլանտացիա: Բժիշկը կատարում է ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի վիրահատական միջամտություններ. «Մեր բաժանմունքը գործում է  ավելի քան 30 տարի: Մենք իրականացնում ենք շուրջօրյա անհապաղ մասնագիտացված օգնություն դիմածնոտային բոլոր պաթոլոգիաներով դիմած քաղաքացիներին: Այստեղ գալիս են կյանքի տարբեր իրավիճակներում (ճանապարհատրանսպորտային պատահար, կռիվ, սպորտային մրցումներ, կենցաղային պատահարներ) ձեռք բերած տրավմաներով, ստանում անհետաձգելի, պրոֆեսիոնալ օգնություն: Մենք օգնում ենք վերականգնել վնասվածքն ու վերադարձնում  դեմքի ու ծնոտի էսթետիկ տեսքն ու ֆունկցիոնալությունը»:

Որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության դոցենտ Ա. Սեփյանը իր հարուստ փորձն ու գիտելիքներն է փոխանցում ուսանողներին և կարևորում անընդհատ սովորելու և կատարելագործվելու կարևորությունն իրենց մասնագիտության մեջ. «Լավ բժիշկ լինելու համար պետք է ունենալ գիտելիքների հարուստ պաշար, որը պրակտիկայում վերածվում է հմտության: Լավ բժիշկը երբեք չի ասում, թե ինքն ամեն ինչ գիտի. եթե ասաց, ուրեմն սպառվել է որպես մասնագետ: Կարդացեք, անընդհատ կարդացեք, մի դադարեք սովորել. սա է իմ մշտական հորդորը ուսանողներին»:

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026