Ադրբեջանն ու Թուրքիան գազային նոր համաձայնագիր են կնքել
МЕЖДУНАРОДНОЕԿասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղակայված «Շահ Դենիզ» գազային կոնդենսատի հանքավայրի շահագործման առաջին փուլի շրջանակում Ադրբեջանից Թուրքիա գազի փոխադրումը արդեն վերականգնվել է: Այս մասին հայտարարել է SOCAR-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման գծով ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը, գրում է minval.az-ը:
Հիշեցնենք, որ «Շահ Դենիզ -1» նախագծի շրջանակում գազի մատակարարման պայմանագիրը կնքվել էր 2001 թվականին, իսկ դրա գործողության ժամկետն ավարտվել էր այս տարվա ապրիլի 16-ին: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Շահ Դենիզ-1»-ի շրջանակում Ադրբեջանից գազի մատակարարումները Թուրքիա դադարեցվել էին:
Ըստ Ահմեդովի, ներկայում գործում է Թուրքիային գազ մատակարարելու նոր համաձայնագիրը: Պայմանագրի մանրամասներն Ահմեդովը չի հայտնել:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



