Պուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկեն նաև իրավիճակն Անդրկովկասում. Կրեմլ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կկայանան չորեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, Սոչիում: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, առաջնորդները կքննարկեն առևտրատնտեսական գործընկերությունը, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Կկայանա միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրավիճակի զարգացման վերաբերյալ տեսակետների մանրակրկիտ փոխանակում»,-հայտնել են Կրեմլից:
Ղեկավարների վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2020 թվականի մարտին Կրեմլում, երբ Էրդողանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



