Էրդողանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
МЕЖДУНАРОДНОЕՍեպտեմբերի 27-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին:
Թուրքիայի նախագահը հերթական անգամ ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ 44-օրյա պատերազմում ոչնչացված ադրբեջանցի զինվորականների մահվան կապակցությամբ:
Ալիևը շնորհակալություն է հայտնել թուրքական պետության ղեկավարին և մեկ անգամ ևս բարձր գնահատել այն «քաղաքական ու բարոյական» աջակցությունը, որ Թուրքիայի նախագահը ցուցաբերել է Ադրբեջանին պատերազմի ընթացքում:
Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ուղղություններով:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



