Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Արմատից մինչև տերևներ». ավելին, քան տոհմածառ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Սուրբ մասունքներդ թշնամուն գերի,

Իսկ դու շղթայված ցասկոտ մի արծիվ,

Որդիդ չի կարող հողդ համբուրել,

Եթե կարող ես, Արծվաշե՛ն, ներիր: 

Աթաբեկ Ադամյան

Այսպես չէր եղել: Երբեք: Չէր եղել, որ ասելիքս խմորված լինի, հասունացած, գրելիքս՝ սրտիս խորքից, հաճելի, բայց ուղիղ մեկ տարի տառը բառ չդառնա, բառը՝ տող ու նախադասություն: Ինչ-որ վախ, ինչ-որ աննախադեպ անհանգստություն հետ էր պահում հենց միայն սկսելուց: Պատճառները քիչ-քիչ սկսեցի հասկանալ: Ես ուզում էի գրել մի գրքի մասին, որի հեղինակը ինձ համար չափազանց հարազատ մարդ է՝ երջանկահիշատակ հայրիկիս մանկության ընկերն ու մարդ, ով ինձ համար ճանապարհ է հարթել դեպի հայոց լեզվի ու գրականության աշխարհ, դեպի գրի աշխարհ:

Ես ուզում էի գրել մի գրքի մասին, որտեղ նաև հորս կերպարը կա, նաև այնպիսին, ինչպիսին նույնիսկ ինքս չեմ իմացել: Վերջապես՝ ես ուզում էի գրել մի գրքի մասին, որն իմ հարազատ, իմ թանկ փոքր հայրենիքի՝ արդեն 29 տարի գերության մեջ գտնվող Արծվաշենի ու արծվաշենցիների մասին է: Ես ուզում էի գրել Աթաբեկ Ադամյանի «Արմատից մինչև տերևներ» գրքի մասին: Մեկ տարի շարունակ թերթել, ընթերցել, վերընթերցել եմ այս գիրքը ու փորձել հասկանալ՝ ի վերջո, ինչի մասին է, ում մասին է այս գիրքը՝ ինքնակենսագրությո՞ւն է, գիրք-տոհմածա՞ռ է, վավերագրությո՞ւն է, թե՞ հուշապատում: Վստահաբար՝ բոլորը միասին, թե՛ հուշագրության, թե՛ գեղարվեստական գրականության, թե՛ վավերագրության ոճական առանձնահատկությունների, լեզվամտածողության ու շարադրանքի համադրությամբ:

Առաջին հայացքից այս գիրքը Արծվաշենի տոհմաճյուղերից մեկի՝ Ադամյանների մասին է: Սակայն դա՝ միայն առաջին հայացքից: Առաջին իսկ էջից դիմանկար առ դիմանկար, կերպար առ կերպար, իրադարձություն առ իրադարձություն աչքերիդ առջև բացվում է մի ամբողջ դարաշրջան, բացահայտվում են ժամանակի ուշագրավ դեպքերը մի գյուղի մանրակերտում. Արծվաշենը, արծվաշենցիներն իրենց ավանդույթներով, իրենց սովորույթներով, ապրումներով, պայքարով ու աշխարհայացքով:

«Թեպետ անցյալն ու ներկան անճանաչելիորեն տարբեր են, սակայն գրքում առկա հումորը, սրամտությունը, պայծառատեսությունը, քննադատական հայացքների ոսպնյակը չեն փոխվում: Կերպարները յուրատիպ, անալիտիկ մտածողությամբ մնում են անջնջելի և արվեստով լի: Լինելով գրքի խմբագիր ընթերցողը՝ կարծես մի մե՜ծ ֆիլմի ականատեսն էի. ժապավենը տեղ-տեղ դանդաղեցնում էի, որ կարողանամ բաց չթողնել հոգեմոտն ու զարմանալին»,- առաջաբանում գրում է գրքի խմբագիրը՝ Հռիփսիմէն: Ադամյանների տոհմածառին Աթաբեկ Ադամյանը առաջին անգամ չէ «ձեռք զարկում»:

Դեռ 10 տարի առաջ նա կազմեց ու հրատարակեց «Արծվաշենցի Պետրոսի տոհմածառը»: Հետո տոհմածառը «թարմացվեց». մի կողմից՝ ճշտումներ էին կատարվել, մյուս կողմից՝ հասկանալի է՝ տարիներ էին անցել, նոր Ադամյաններ էին լույս աշխարհ եկել: Հենց ինքը՝ Աթաբեկ Ադամյանն է խոստովանում, որ երկրորդ հրատարակությունից հետո զգացել է, որ մի շատ կարևոր բան թերի է մնում: «Մենք գիտենք մեր նախնիների ու մերձավորների հարյուրավոր անուններ, բայց չգիտենք՝ ինչպես են նրանք ապրել ու մաքառել, ինչ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ, ինչպիսին են եղել առօրյա կյանքում», - գրում է Ադամյանը:

Պատմելու, ներկայացնելու, շարադրելու յուրատեսակ ոճ ունի Աթաբեկ Ադամյանը. պարզ, բայց և չափազանց խորքային, գունեղ, բայց և կարոտով լի, հումորով, բայց և ցավով լի, մի տեսակ սցենարային՝ ճիշտ ֆիլմի նման, ինչպես իրավացիորեն նկատել է գրքի խմբագիրը: Ու գրքի ամեն էջի մեջ ինքս կարծես ներկա էի, այդ ֆիլմի մի մասնիկն էի կարծես: Իմ հիշողության մեջ ցայսօր էլ բոլոր գույներով ու մանրամասներով պահպանված Արծվաշենի, արծվաշենյան փողոցների ու տների մեջ էի տեղավորում բոլոր իրադարձություններն ու անձանց՝ տեր Վահանից մինչ բոլոր Ադամյանները, որոնց մեծ մասին, բնականաբար, ճանաչել չէի կարող, բայց ինձ համար ստեղծում էի պատկերներ, դիմագծեր:

Կարծես այնտեղ էի ու կողքից հետևում էի, թե ինչպես են 1959-60 թվականներին հայրս՝ Սերյոժա Ճաղարյանը, Աթաբեկ Ադամյանը, Հարություն Կիրակոսյանը, Կամիս Չիլինգարյանը, լինելով 8-րդ դասարանի աշակերտներ, ստեղծում գաղտնի մի կազմակերպություն՝ Արևմտյան Հայաստանի ազատագրության կոմիտե (ԱՀԱԿ), թե ինչպես են նրանք թռուցիկներ պատրաստում ու տարածում այսպիսի բովանդակությամբ. «Թուրքիան բռնազավթել է Արևմտյան Հայաստանի հողերը, ոչնչացրել 1,5 միլիոն հայերի: Ժամանակն է, որ նա պատասխան տա իր արարքի համար, իսկական տիրոջը վերադարձնի իր հողերը»:

Կամ՝ «Մինչև ե՞րբ պետք է լռենք: Սովետական Միությունը այս հարցը կարող է լուծել: Ճշմարտությունը մեզ հետ է: Մենք ենք մեր հողերի տերը»: Կարծես տեսնում եմ, թե ինչպես է նրանց «տանում» ՊԱԿ-ը, ինչպես են հարցաքննում: Գիրք-կինոնկարը քեզ տեղափոխում է տոհմածառի արմատները, հետո ճյուղերը, հետո այս կամ այն իրադարձությունը, հետո լուսանկարների աշխարհ, ու բոլոր այդ կերպարների, անհատների միջոցով ամբողջանում է ոչ միայն մի տոհմաճյուղի պատմությունը, այլև ամբողջ գյուղի, ինչու չէ՝ շատ հարցերում նաև մեր երկրի տվյալ ժամանակաշրջանի պատմությունը:

Չգիտեմ՝ ինչ ստացվեց, անհանգստությունն ու վախերը չանցան, թղթին հանձնել չհաջողվեց գիրքն ընթերցելիս ունեցածս բոլոր ապրումները, որոնք անընդհատ հաջորդում էին միմյանց՝ անկեղծ հիացմունք, հուզմունք, հպարտություն, կարոտ...Կարոտ առ բոլոր այն մարդկանց, ում առաջին անգամ կամ նորից հանդիպեցի Աթաբեկ Ադամյանի գրքում, կարոտ առ Արծվաշենի ամեն մի տուն, ամեն մի փողոց, ամեն մի աղբյուր:

Ու... կորստյան ցավ: Իսկ այդ ամենը նաև այս գրքում է, հատկապես Աթաբեկ Ադամյանի՝ Պետրոս պապի հետ հեռակա զրույցում, որից մի հատվածով էլ պարզապես ուզում եմ ավարտել, քանզի այդ տողերում պարփակված բոլոր զգացումների մասին դժվար է ավելի լավ նկարագրել. «Մենք մաքառեցինք, սակայն չկարողացանք տեր լինել քո ստեղծածին: Մենք կորուստներ տվեցինք ու ավելի շատ կորուստներով հարստացանք:Ցավով պիտի նշեմ, որ քո արյունից սերված շատ-շատերը ոչ միայն քո հիմնած Բաշքենդից, այլև Հայաստանից են հեռացել... Իսկ այստեղ՝ Հայաստանում մնացածներս, որ բնակվում ենք Ճամբարակում, Վահանում, Գետիկում, Շողակաթում, Դրախտիկում, Վանաձորում, Երևանում, Նոր Հաճնում, Չարենցավանում և այլուր, չենք կարող անգամ ձեր գերեզմաններին այցի գալ»...

ԱՐՏԱԿ ՃԱՂԱՐՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026