Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 828 դեպք
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 828-ով՝ նախորդ օրվա 820-ի դիմաց, սա համավարակի սկզբից ի վեր գրանցված նոր առավելագույն ցուցանիշ է: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Վարակից մահացել է ընդհանուր 202.273 մարդ: Չորրորդ օրն անընդմեջ երկրում գրանցվում է օրական ավելի քան 800 մահվան դեպք:
Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 15.828-ով՝ հասնելով 6.574.608-ի:
Վարակի հաստատված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 21.379-ով՝ հասնելով 7.376.374 -ի: Հարաբերական արտահայտմամբ դեպքերի թվի աճը կազմել է 0.29 տոկոս:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



