Ереван, 31.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Հրաշքով փրկվածներն ու ողբերգության մանրամասները․ ինչպե՞ս է տեղի ունեցել բնակելի շենքի պայթյունը (լուսանկարներ, տեսանյութ)

ОБЩЕСТВО

Ինչպես արդեն տեղեկացրել է Past.am-ը, Վոլգոգրադում բնակելի շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետեւանքով, պայթյունի հետեւանքով շենքի մի մասը քանդվել է, 9 հարկերում հրդեհ է բռնկվել։ Ի հայտ են եկել ողբերգության սարսափելի մանրամասներ։

«Այս բնակարանում մեկ գիշեր հասցրինք քնել։ «Վատ բնակարանի» հենց վերեւի հարկում։ Չէինք էլ հասցրել հարեւանների հետ ծանոթանալ, նորամուտ նշել։ Դեպքի պահին գնացել էինք հին բնակարանից իրերը բերելու։ Հիմա բնակարանն ամբողջովին ավերվել է»,- պատմում է Սլավան, ում ընտանիքը նոր-նոր էր բնակարան գնել տխրահռչակ շենքում։

Պայթյունի հետեւանքով 30-ից ավելի բնակարան է փլուզվել, մարդիկ ընտանիքներով մնացել են դրսում։ Փորձելով փրկվել՝ մարդիկ ցած էին նետվում պատուհաններից: Վոլգոգրադի Կոսմոնավտների փողոցի 47 շենքում պայթյունը տեղի է ունեցել կիրակի կեսօրին։ Շատերը տանն էին, հանգստյան օր էր։ Սկզբում պայթյունի ձայն է հնչել, շենքի մի մասը փլուզվել է, ապա հրդեհ է սկսվել։ Բնակիչներից Ալեքսեյը եղել է աղբատար խողովակի կողքին այդ պահին՝ 5-րդ հարկում։

«Ձայն լսեցի ու տեսա, ինչպես կողքս փլուզվեց: Վազեցի տուն, բոլորին ասացի, որ փախչեն։ Մուտքի դուռը փլվել էր, պատուհաններից նետվում էինք, որ փրկվենք»,- պատմում է նա։ Փրկարարները վայրկենապես դեպքի վայր են ժամանել, անգամ ձեռքերով են ստիպված եղել քանդել փլատակները՝ մարդկանց հանելու համար։ «Մի կերպ աստիճաններ մոտեցրին շենքին, առաջինը մի կնոջ փրկեցինք՝ նորածին երեխայի հետ։ 7-րդ հարկի պատուհանից մի մարդ էր կախվել, հետո ընկավ, ու մենք ծածկոցներով նրան պահեցինք»,- պատմում են ականատեսները։

Անդրեյ Օլեյնիկը, ով 3-րդ կուրսի ուսանող է, շենքի 8-րդ հարկում էր ապրում։ Նա փրկարարների հետ հավասար օգնել է դուրս բերել փլատակների տակ մնացած մարդկանց։

«Պայթյունից ուղիղ 5 րոպե առաջ հայրս զանգեց։ Հանգստյան օր էր, քնած էի, նա ինձ արթնացրեց։ Ես կիսաքնած վեր կացա, դեռ չէի հասցրել ուշքի գալ, հանկարծ դղրդյուն լսվեց ու ես ուժեղ հարված զգացի։ Սկզբում խուճապի մեջ ընկա, հետո հասկացա, որ պետք է փախչել։ Արագ հագնվեցի, ուզում էի փաստաթղթերս վերցնել, հատակը սկսեց ցնցվել, էլ ոչինչ չհացրի, մի կերպ դուռը բացեցի, վազեցի դուրս։ Մուտքի դուռը փակվել էր, ստիպված մարդկանց առաջին հարկի պատուհանից էինք իջեցնում, առաջինը տարեցներին էինք գրկում, իջեցնում։

Երբ դուրս եկա, շենքի կողքին կանգնած էի, մեկը ձեռքիցս արագ քաշեց ու հենց այդ պահին շենքը փլվեց այնտեղ, որտեղ կանգած էի վայրկյաններ առաջ»,- պատմում է Անդրեյը։

Կաբանովների ընտանիքը պայթյունից հրաշքով է ողջ մնացել։ Բազմազավակ ընտանիքը հավատացյալ է, նրանց 5 երեխաներից ամենափոքրը՝ Նաստյան, մեկ տարեկան է։ Ընտանիքի հայրը՝ Ալեքսանդրը, եկեղեցու սպասավոր է։

Այդ կիրակի ողջ ընտանիքով եկեղեցում էին՝ պատարագի, հենց դա էլ նրանց կյանքը փրկել է։ «Կինս երեխաների հետ գնաց տուն, hասել են մուտքի մոտ, ու պայթյունը տեղի է ունեցել։ Կինս անմիջապես վերցրել է երեխաներին ու փախել։ Ես անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ նրանք ողջ են մնացել։ Ես դեռ եկեղեցում էի, երբ ինձ մոտացավ մի տղամարդ ու ասաց, որ մեր շենքը փլվել է։

Մինչեւ կնոջս կզանգահարեի, կիմանայի՝ ինչպես են, ինձ թվաց՝ մի դար անցավ»,- պատմում է Ալեքսանդրը։

«Վատ» բնակարան Այդ օրը ոչ բոլորի բախտը բերեց։ 12 հոգի վնասվել է, որից 3-ը՝ երեխաներ։ Նրանք տարբեր վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում։ 1 հոգու դին արդեն հայտնաբերվել է, եւս 4-ը կարող են փլատակների տակ գտնվել, 3-ը շենքի բնակիչներ են, 1-ը՝ հյուր։

Բնակարանի տերը՝ Ֆանիս Հասանովը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, մահացել է։ Ոչ ոք չի կասկածում, որ պայթյունի մեղավորը նրա թոռն է՝ Դենիսը։ «Այդ բնակարանում մի կին էր ապրում հոր ու որդու հետ։ Նրանց տնից անընդհատ ինչ-որ տարօրինակ հոտ էր գալիս՝ բենզին էր, թե ինչ, չգիտենք։

Որքան բողոքել ենք, դուռը թակել, չեն բացել»,- ասում են հարեւանները։ Նրանք պնդում են, որ կնոջ հայրը հիվանդ է եղել, մութ գործերով զբաղվել է որդին՝ Դենիսը։ Նա անընդհատ ինչ-որ գազի բալոններ է տուն բերել, բենզին ու նման այլ բաներ։ Նախնական տվյալներով՝ տղան տանը մոտոցիկլետներ է վերանորոգել։ Պարզվել է նաեւ, որ նա հոգեբուժարանում հաշվառված է եղել։

Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской чести