«Գազպրոմը» Թուրքիա գազի մատակարարման ռեկորդ է սահմանել
МЕЖДУНАРОДНОЕ2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 19 -ն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմը» Թուրքիա է մատակարարել 20,3 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս ժամանակաշրջանի համար, հայտնում է ընկերության Telegram ալիքը:
«2021 թվականի հունվարի 1 -ից սեպտեմբերի 19 -ը «Գազպրոմը» Թուրքիային մատակարարել է 20,3 մլրդ խմ գազ: Սա պատմական ռեկորդային ծավալ է տվյալ ժամանակահատվածի համար և153 տոկոսով (12.3 խորանարդ մետր) ավելին է, քան 2020 թվականին (8 մլրդ խորանարդ մետր)»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Նշվում է, որ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը քննարկել են գազի ոլորտում երկկողմ համագործակցությունը: Մասնավորապես, խոսվել է գազամատակարարման մասին:
Կողմերը բարձր են գնահատել «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների աշխատանքը, որոնք Սև ծովով ռուսական գազը տեղափոխում են սպառողներին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:



