Այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի. գործող իշխանությունը լուրջ քայլեր չի իրականացնում. Տիգրան Աբրահամյան
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում, վերջին շրջանում, տեղի ունեցող միջադեպերը ցույց են տալիս, որ սահմանագծի այդ հատվածում համապատասխան անվտանգային համակարգերը կամ չեն գործում կամ գործում են խիստ խափանումներով։
Երեկ երեկոյան հայրենիք վերադարձած ՀՀ 2 քաղաքացիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելը դեռ կուսումնասիրվի, սակայն փաստ է, որ սահմանագծի այդ հատվածում գործարքված չեն այնպիսի անվտանգային մեխանիզմներ, որոնց առկայության պայմաններում կկանխվի ինչպես առևանգման, այնպես էլ, մոլորվելու դեպքերը։
Միայն այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի, այստեղ կան երևացող և չերևացող այլ հիմնահարցեր, որոնց ուղղությամբ գործող իշխանությունը լուրջ քայլեր չի իրականացնում կամ ուղղակի իրականացնելու քաղաքական կամք չունի։

1
Потеря памяти или преднамеренность? «Паст»
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
4
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»
5
Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»



