Ում հարսանիքներն են սպասվում 2016-ին. լուսանկարներ
ЛАЙФ
Wnews.am-ը գրում է.
Հարսանիքը բոլորի կյանքում ամենասպաված իրադարձություններից է։ Այս տարի հայ հայտնիներից շատերը գտան իրենց երկրորդ կեսին եւ հասցրեցին նշանադրվել։ Ամենայն հավանականությամբ հաջորդ տարի նրանց կտեսնենք հարսնացուի կամ փեսացուի դերում։
Wnews.am-ը ներկայացնում է հայ հայտնիներին, ովքեր նշանադրվեցին այս տարի։
Այս տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը նշանվել է։ Նրա ընտրյալը Դավիթն է, ով աշխատում է հեռուստատեսության ոլորտում։
Ամռանը նշանվեց սերիալայան դերասանուհի Տաթեւ Սարգսյանը։
Նրա ընտրյալը Կարենն է։ Հարսանիքը պետք է տեղի ունենար սեպտեմբերին, սակայն հետաձգվեց։ Հուսանք, Տաթեւը ընտանիք կկազմի հաջորդ տարի։
Տաերեվերջին նշանադրության մասին ուրախալի լուրով հանդե եկավ հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։ Նրա ընտրյալը ԼեգալԼաբ իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, Ծիրանի Մշակութային Հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանն է։
Նույն օրերին նշանվեց նաեւ երգչուհի Սոնա Ռուբենյանը։
Նրա ընտրյալը Վահագն Ստեփանյանն է։ Ի դեպ, նշանդրեքը տեղի է ունեցել երգչուհու 22-ամյակին։
Այս տարվա նոյեմբերին նշանվեց դերասան Մովսես Երեմյանը։
Մովսեսի ընտրյալը` մասնագիտությամբ դերասանուհի Աննան է։
Օրեր առաջ տեղի ունեցավ Մոսկվայի ամենապահանջված դիմահարդար Գոհար Ավետիսյանի նշանադրությունը։
Նրա ընտրյալը Մոսկվայում հայտնի վարսահարդար Գեւորգ Աղասյանն է։




















































