Ի՞նչ գին է վճարում Հայաստանը՝ Փաշինյանի վախերի դիմաց
АНАЛИТИКА
Վերջին շրջանում Հայաստանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք ունեն մեկ ընդհանրություն. դրանք բոլորն էլ խաղաղ են, սակայն, բոլորն էլ ուղեկցվում են ոստիկանության կողմից բիրտ և անհամաչափ ուժի գործադրմամբ:
Վերջին դեպքը այսօր էր, երբ գունագեղ տոնակատարության դեմ բողոքի ակցիայի դուրս եկած երիտասարդների նկատմամբ ոստիկանները անհամաչափ գործողությունների դիմեցին:
Ամիսներ առաջ կառավարության շենքի մոտ ցույց անող կանանց հանդեպ ոստիկանությունը ավելի մեծ հանդուրժողականություն չցուցաբերեց:
Ֆիզգարադոկում ոստիկանների անհամաչափ ուժի կիրառումը նույնպես հանրային մեծ արձագանքի էր արժանացել:
Այսքանից հետո պետք չէ զարմանալ, որ Հայաստանը 2020 թվականին հետընթաց է ապրել ժողովրդավարության ինդեքսով: Ժողովրդավարական ենք մենք միայն՝ երկիրը ժողովրդավարության բաստիոն հռչակածների, սակայն, ամեն օր այդ ժողովրդավարական արժեքները ոտնատակ տվողների աչքերում...




















































