Եղվարդում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն
ОБЩЕСТВОԱյսօր Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողությունը, որի ավարտին կատարվեց նաև հոգեհանգստի կարգ:
Արարողությունը նախագահեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։
Արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, համայնքի վարչական ղեկավարները, ավագանու անդամները, Արցախյան պատերազմի հերոսների հարազատները, պատերազմի մասնակիցներ, բնակիչներ, հյուրեր: Միջոցառումն ուղեկցվեց Եղվարդի արվեստի դպրոցի սաների ելույթներով:
Խաչքար-հուշակոթողը տեղադրվել է 44-օրյա պատերազմի հերոս Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



