Ողբերգական վթար Երեւան-Սեւան ճանապարհին. կա զոհ եւ վիրավորներ
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 TU 559 (վարորդ՝ 1968 թ. ծնված Ն. Գ.) եւ «Լեքսուս» մակնիշի 30 UT 140 (վարորդ՝ 1952 թ. ծնված Ռ. Հ.) համարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Գ. Հ.-ն տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոների փականները, այնուհետեւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղեւոր՝ 1983 թ. ծնված Ա. Շ.-ին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Վարորդները հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները Գ. Հ.-ի դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:



