Ռուս խաղաղապահներն անվտանգության համապարփակ վարժանք են անցկացրել Արցախի 27 դիտակետերում
МЕЖДУНАРОДНОЕԱրցախում ռուս խաղաղապահներն անվտանգության համապարփակ վարժանք են անցկացրել 27 դիտակետերում, հայտնել են ՌԴ ՊՆ-ում:
«Դասընթացի ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները: Դիտակետի պաշտպանությունն ամրապնդելու համար ներգրավվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները»,-հայտնել են ռազմական գերատեսչությունից:
Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկները մշակել են առաջին օգնության տրամադրումը և պայմանականորեն վիրավորված զինվորի տարհանումը:
Ինչպես նշել են ՌԴ ՊՆ-ում, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



