6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր, տարհանվել է 7000 մարդ
МЕЖДУНАРОДНОЕԵրեք մարդ է զոհվել, 60-ը՝ տուժել Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և երեք տուժածի մասին: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) տեղեկացրել է, որ Չինաստանի հարավ-արևմուտքում 6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվելէ տեղական ժամանակով սեպտեմբերի 15-ին ժամը 20:33-ին (Երևանի ժամանակով սեպտեմբերի 16-ին 00:33-ին):
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում է Նեյցզյան քաղաքային օկրուգից 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, օջախն ընկած է 40 կիլոմետր խորության վրա: Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի պատճառով տարհանվել է գրեթե 7 հազար մարդ, 35 տուն ավերվել է:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



