Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Ուղևորներով տրոլեյբուսն ընկել է Երևանյան լիճը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Օզոնային շերտի պահպանման միջազգային օր, Պապուա Նոր Գվինեա՝ Անկախության օր, Մալազիա՝ Մալազիայի օր, Մեքսիկա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Մայրերի օր։
 
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
 
1822– ծնվել է գրող և հրապարակախոս Ծերենցը։
 
1931– ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը։
 
1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը։
 
1944 –ծնվել է քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։
 
1945 -ծնվել է ազգությամբ հայ ռուսաստանցի հումորիստ, հաղորդավար Եվգենի Պետրոսյանը։
 
1976–Երևանում ուղևորներով տրոլեյբուսն ընկել է Երևանյան լիճը, լողորդ Շավարշ Կարապետյանը փրկել է 20 ուղևորի՝ հանելով նրանց ջրից։
 
1980- վախճանվել է խորհրդային ռադիոֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը։
 
2005-Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին՝ կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած օրինագիծը երկու բանաձևերի տեսքով:
 
2008-Տիգրան Թորոսյանը հրաժարական է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:
 
2010- ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը դադարեցրել է թռիչքները, իսկ պատճառը եղել է կուտակած պարտքերը «Զվարթնոց» օդանավակայանին:
 
2014- Գերմանիայում բնակվող հայ աստղագետ Ֆելիքս Ահարոնյանը արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի:
 
2019-ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել և ուղղակիորեն ակնարկել, որ քաղաքական ղեկավարության որոշումները դեմ են սպայի արժանապատվությանը և հայրենիքի հանդեպ պարտքին։
 
ԱՇԽԱՐՀ
 
1386 –ծնվել է Անգլիայի թագավոր Հենրիխ 5-րդը։
 
1492 -Կոլումբոսի առաջին նավարկության ժամանակ հայտնագործվել է Սարգասյան ծովը։
 
1736 -վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գաբրիել Դանիել Ֆարենգեյթը, որը առաջինն է սնդիկը օգտագործել ջերմաչափերում և ստեղծել Ֆարենգեյթի սանդղակը։
 
1745- ծնվել է ռուս զորավար, իշխան Միխայիլ Կուտուզովը։
 
1773 -Նոր Շոտլանդիա (Կանադա) է ժամանել «Հեկտոր» նավը շոտլանդացի վերաբնակիչներով, որից հետո սկսվել է նոր միգրացիոն ալիք Շոտլանդիայից Կանադա։
 
1782 -ծնվել է մանջուրական Չինաստանի Ցին դինաստիայի 8-րդ կայսր Դաոգուանը։
 
1810– Մեքսիկան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից և սկսել է ազատագրական պայքարը։
 
1821 -Ռուսական Կայսրությունը հաստատել է Ալ յասկայի նկատմամբ իր բացառիկ իրավունքը։
 
1857 -բոստոնցի Ջեյն Պիրպոնտը ստացել է հեղինակային իրավունք «One Horse Open Sleigh» երգի նկատմամբ, որը առավել հայտնի է որպես «Jingle Bells»։ Այդ երգն առաջին անգամ ներկայացվել է կիրակնօրյա դպրոցում, իսկ ներկայումս ամբողջ աշխարհում անհնար է պատկերացնել Ամանորն առանց այդ երգի։
 
1858 –ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, վարչապետ Էնդրյու Բոնարը։
 
1859 -անգլիացի ճանապարհորդ Դավիթ Լիվինգստոնը Աֆրիկայում հայտնաբերել է
Նյասա լիճը։
 
1885 – ծնվել է հոգեբան, հոգեթերապևտ և հոգեվերլուծաբան Կարեն Հորնին։
 
1889 -Վաշինգտոնում բացվել է առաջին համաամերիկյան գագաթաժողովը։
 
1908– ստեղծվել է «Ջեներալ Մոթորս» ամերիկյան ավտոմոբիլային միջազգային
ընկերությունը։
 
1916 -կանադական Օնտարիոյում մտցվել է «չոր օրենք»։
 
1956 -ծնվել է ամերիկացի աճպարար և իլյուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդը։
 
1963- կազմավորվել է Մալազիա պետությունը։
 
1965 -ԽՍՀՄ Քրեական օրենսգրքում մտցվել են նոր հոդվածներ, որոնք հեշտացրել են այլախոհների դատապարտումը։
 
1970 – ստեղծվել է «Սև սեպտեմբեր» պաղեստինյան կազմակերպությունը։
 
1973- վախճանվել է պարագվայցի ռազմական և քաղաքական գործիչ Ռաֆայել
Ֆրանկոն։
 
1977– վախճանվել է ազգությամբ հույն, ամերիկյան հանրահայտ օպերային երգչուհի Մարիա Կալասը։
 
1978– Իրանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 15
հազար մարդ։
 
1987 -ստորագրվել է օզոնային շերտի պահպանման վերաբերյալ Մոնրեալ յան արձանագրությունը։
 
1993 -վրաց-աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի
համար։
 
1999 -Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել է 19, վնասվածքներ
ստացել՝ 200 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026