Գալուստ Սահակյանը՝ սահմանային սադրանքների մասին
ПОЛИТИКАԻնչպես հայտնում է Past.am-ը, Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքներն սկսեց ադրբեջանական դիվերսիոն գործողությունները հետ մղելու ժամանակ զոհված զինվորների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների: Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված տալով հակառակորդին, հասցնելով կորուստներ` նրան հետ է շպրտել ելման դիրքերը: Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաև այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ զինված ուժերը բազմիցս ապացուցել են և որը շատ ավելի ցավագին կլինի նրանց համար: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին մեր հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը»:
Լևոն Փանոսյան



