Առողջապահության նախարարությունը վերահսկում է խոզի գրիպի (H1N1) իրավիճակը Հայաստանում
ОБЩЕСТВОԱռողջապահության նախարարությունը վերահսկում է խոզի գրիպի (H1N1) իրավիճակը Հայաստանում, կտրուկ քայլերի դիմելու անհրաժեշտություն ներկա պահին չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Նրա խոսքով` մեր երկրում հայտնաբերվել է խոզÕ « գրիպով վարակվածության երեք դեպք, սակայն հնարավոր է, որ այլ չհայտնաբերված դեպքեր լինեն, քանի որ բոլորը չէ, որ դիմում են բժշկի:
«Սովորաբար, այն նման է սովորական գրիպին և նախանշաններ նկատելու, ջերմություն ունենալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի, քանի որ սրանք տարբերակել կարող է միայն բժշկական հետազոտությունը»,-ասաց ինֆեկցիոնիստ՝ նկատելով, որ այժմ հիվանդությունն ավելի մեղմ տարածվածություն և սրվածություն ունի, քան 2009 թվականին:
Ինչ վերաբերում է սովորական գրիպի դեպքերին, ապա, նախորդ տարվա համեմատ, դրանք ավելի շատ չեն։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարածված են շնչառական հիվանդությունները: Գրիպի երկրորդ մեծ ալիքը, ըստ Ասոյանի, սպասվում է փետրվարին և կնահանջի գարնանը:
Ընթացիկ տարում բավակական շատ են եղել աղիքային վարակների դեպքերը, որը, բժշկի կարծիքով, պայմանավորված է այս տարի գրանցված աննախադեպ շոգ եղանակով: «Հետևաբար, եղան նաև շոգին բնորոշ աղիքային ինֆեկցիաներ, և բարեբախտաբար, տարվա ընթացքում զոհեր չեղան,- ասաց նա և հավելեց,- Այս տարի ավելի շատ ճամբարներ էին գործում: Ճամբարներում միշտ չէ, որ մասնագետները տիրապետում են առողջ սննդի կարգուկանոնին, դա էլ իր հերթին նպաստեց, որ մի քանի ճամբարներում թունավորման դեպքեր գրանցվեն»:
Ամանորին ընդառաջ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստը խորհուրդ տվեց հատկապես զգուշանալ բազմատեսակ սնունդ ընդունելուց ու ալկոհոլի չարաշահումից։



