Տոնական օրերին Երեւանում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
ОБЩЕСТВОԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնարարվել է նաեւ խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաեւ հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:
Առողջապահական եւ շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին եւս Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին ապահովել օպերատիվ հերթապահություն: Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաեւ կրթական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման եւ ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով:



