Դաղստանում երկու գրոհայինի են չեզոքացրել. տեսանյութ է հրապարակվել դեպքի վայրից
МЕЖДУНАРОДНОЕՈւժայինները հատուկ գործողություններ են իրականացրել ՌԴ կազմում ընդգրկված Դաղստանի Հանրապետության Բույնակսկի շրջանում, որի ընթացքում երկու զինված տղամարդու են ոչնչացրել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովն:
Հանձնաժողովը նաև տեսանյութ է հրապարակել գրոհայինների դեմ իրականացված հատուկ գործողություներից: Ներկայացված կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները գիշերը դուրս գալիս այն վայր, որտեղ թաքնվել էին զինված խմբերը: Փոխհրաձգությունից հետո այնտեղ փամփուշտներ և նռնակներ են հայտնաբերվել:
Գրոհայիններին հայտնաբերել են լեռնային զանգվածում: Նրանց առաջարկել են հանձնվել, սակայն վերջիններս կրակ են բացել և շուտով չեզոքացվել են:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



