Տեխնոբլոգերը ցուցադրել է iPhone 14-ի դիզայնը
КУЛЬТУРАՏեխնոբլոգեր Ջոն Փրոսերը, չսպասելով iPhone 13-ի շնորհանդեսին, ցուցադրել է iPhone 14-ի մանրամասն պատկերը, որը թողարկվելու է 2022թ., տեղեկացնում է Mashable-ը։ Ռենդերների համաձայն՝ սմարթֆոնը չի ունենա «խոպոպ» եւ կներկայանա նոր դիզայնով։
Ջոն Փրոսերը դիմել է նկարչին, որպեսզի ստեղծի սմարթֆոնի 3D-մոդել՝ հիմնված այն տվյալների վրա, որոնք նրան ներկայացրել են ինսայդերները։ Բլոգերը նշում է, որ iPhone 14-ում կլինի նուրբ ճեղք ճակատային խցիկի տակ, ինչը թույլ կտա հրաժարվել ավելի խոշոր ճեղքից։ Ընդ որում, ինչպես ցուցադրված է պատկերներում, սմարթֆոնը կունենա ճանաչելի արտաքին տեսք՝ շրջանակը եւ ձայնի կոճակները կձեւավորվեն 2010թ. iPhone 4-ի ոճով։
Բլոգերի ունեցած տեղեկության համաձայն՝ սմարթֆոնի խցիկների տրամագիծն ավելի մեծ կլինի, բայց չի լինի դրանց տակի բլոկը, եւ կորպուսի վրա չեն երեւա։ Մեկ այլ հայտնի ինսայդեր՝ Մին Չի Կուոն, ավելի վաղ նշել էր, որ iPhone 14-ը կունենա 48 ՄՊ խցիկ՝ տեսագրելու 8K հնարավորությամբ։




















































