Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի հրաժարականի դիմում չի ստորագրել. Լուսինե Ավանեսյան
ПОЛИТИКАԱրցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով Արցախի իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրին հասած տեղեկությունների՝ ՊԲ հրամանատար է նշանակվելու ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք նախագահի աշխատակազմը ստացել է ՊԲ հրամանատարից աշխատանքից ազատվելու մասին դիմում, Ավանեսյանը չպատասխանեց՝ ըստ էության ոչ հաստատելով, ոչ էլ՝ հերքելով տեղեկությունները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



