Սրիկա է նա, ով ստեղծածս տոնին այլ անուն է տալիս. Պարույր Հայրիկյան
БЛОГԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գրառումը «Սեպտեմբերի 21-ը հայութեան առաջին ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՕՐՆ Է, իմ նուէրը հայ ազգին, եւ սրիկայ է նա, ով ստեղծածս տօնին այլ անուն է տալիս»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի ժամանակ ասաց, որ Անկախության տոնին ունենալու ենք մասշտաբային և գունագեղ տոնակատարություն.
«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։ Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։




















































