«Չէի ուզում բաց թողնել իր գրկում լինելու թանկ վայրկյանները...». Հովհաննես Բաբախանյանի գեղեցիկ ընտանիքը. լուսանկարներ
ЛАЙФ
ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, ով հայրենիքում արժանացել է մի շարք մրցանակների ու կոչումների և, թերևս նրա համար ամենակարևորին՝ հանդիսատեսի սիրուն, այնուամենայնիվ, այժմ բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում: Նա արդեն բավական երկար ժամանակ է ապրում է օվկիանոսից այն կողմ: Նա ունի իր գեղեցիկ ընտանիքը: Երեք երեխաների հայր` Հովհաննես Բաբախանյանը իր գործունեությունը ծավալում է հենց ԱՄն- ում: Past.am-ը ստորև Ձեզ է ներկայացնում նրան ու նրա ընտանիքը:
Հովհաննես Բաբախանյանը ամուսնացել է դերասանուհի Մարի Մսրյան-Բաբախանյանի հետ: Նրանք մի քանի անգամ միասին հանդես են եկել միևնույն նախագծում: Ունեն 3 երեխա` Լիան,Էլլան ու Գոռը:
«Լիա և Էլլան արդեն ուսանում են Վուդբերի համալսարանում, ուսումնասիրում են հոգեբանության, իսկ տղաս՝ Գոռը, ավագ դպրոցում է: Շատ չեն հասցնում կարոտել հայրենիքը, քանի որ հաճախ ենք գալիս Հայաստան»: Հարցազրույցներից մեկում նշել է դերասանը:
Չնայած նրան, որ արվեստագետի ընտանիքը ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ում, այնուամենայնիվ նրանք բավական հաճախ են լինում հայրենիքում:
«Մորս շատ էի կարոտել. չէի ուզում բաց թողնել իր գրկում լինելու թանկ վայրկյանները». նշել է Հովհաննեսը:




















































