Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Երրորդ անգամ՝ օլիմպիական չեմպիոն. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Գեղեցկության համաշխարհային օր, Տաջիկստան՝ Անկախության օր, Կալիֆորնիա նահանգ՝ ԱՄՆ կազմի մեջ մտնելու օր, ԿԺԴՀ՝ Անկախության օր, Կոստա-Ռիկա՝ Երեխայի ազգային օր, Ճապոնիա՝ Քրիզանթեմ ծաղկի օր, Բրազիլիա՝ Ադմինիստրատորների և մենեջերների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1885– վախճանվել է կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ Նիկողոս Թաշչյանը։

1912 – ծնվել է ռադիոտեխնիկայի գիտնական Աբրահամ Աբրահամյանը։

1922– թուրքերի հաղթանակով ավարտվել է հույն-թուրքական պատերազմը, թուրքական զորքերը մտել են Զմյուռնիա և իրականացրել հայ և հույն խաղաղ ժողովրդի կոտորած:

1927 –ծնվել է դերասանուհի Մարգո Մուրադյանը։

1931 –ծնվել է բալետի խորհրդահայ արտիստ և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։

1933 –ծնվել է կոմպոզիտոր Էրիկ Հարությունյանը։

1942– ծնվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

2004-Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամին ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, որի արդյունքում կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը:

2009-ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել Բելգիայի թիմի նկատմամբ:

2012-Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել Հունգարիայի թիմի նկատմամբ և երրորդ անգամ դարձել օլիմպիական չեմպիոն։

ԱՇԽԱՐՀ

479 մ.թ.ա.-Բեոտին տարածքի Կիտերոն լեռան լանջին գտնվող Պլատեախ քաղաքի մոտ տեղի է ունեցել Պլատեախի ճակատամարտը, որը հույն-պարսկական պատերազմի ամենախոշոր ցամաքային ճակատամարտերից մեկն է։

276 -սպանվել է հռոմեացի կայսր Մարկ Անտոնիո Ֆլավինը։

337 -Կոնստանտին կայսրի երեք որդիները իրենց միջև բաժանել են Հռոմեական Կայսրությունը։

1087 –վախճանվել է Անգլիայի թագավոր Վիլհելմ 1-ին Նվաճողը։

1513 -տեղի է ունեցել Ֆլոդդենի ճակատամարտը, որի ժամանակ Շոտլանդիայի թագավոր Յակով 4-րդը սպանվել է, իսկ շոտլանդական բանակը պարտվել է անգլիացիներին։

1570- թուրքերը գրավել են Նիկոսիան։

1585– ծնվել է ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող, կարդինալ Ռիշելիեն։

1737 -ծնվել է իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ Լուիջի Գալվանին, որը հանդիսանում է էլեկտրականության տեսության հիմնադիրներից մեկը։

1776 -հաստատվել է Ամերիկայի Միացյալ Գաղութների նոր անունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

1790 -ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը Թենդրա հրվանդանի մոտ ջախջախել է թուրքական նավատորմին։ 1801 - Բաքուն մտցվել է Ռուսական Կայսրության կազմի մեջ։ 1828– ծնվել է ռուս ճանաչված գրող, հրապարակախոս Լև Տոլստոյը։

1848 –ծնվել է իտալացի աստղագետ Էլիա Միլոզևիչը։

1850– Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 31րդ նահանգը:

1893 -Գերմանիայում ստեղծվել է «Շտուտգարդ» ֆուտբոլային ակումբը։

1898- վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Սթեֆան Մալարմեն։

1901-վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Տուլուզ-Լոտրեկը։

1911 -Անգլիայում սկսել է գործել ավիափոստը։

1913 -ռուս օդաչու Պյոտր Նեստերովը առաջին անգամ իրականացրել է բարձր պիլոտաժի «մահվան օղակ» հնարքը։

1923 - Միացյալ Նահանգներում ստեղծվում է «NBC» ազգային հեռուստաընկերությունը։

1932 - Իսպանիայի կառավարությունն ինքնավարություն է շնորհել Կատալոնիային։

1948 - Կիմ Իր Սենը հայտարարել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ստեղծման մասին։

1975 –ծնվել է իտալական ծագումով կանադացի վոկալիստ, երգահան և դերասան Մայքլ Բուբլեն։

1976– վախճանվել է չինացի պետական և քաղաքական գործիչ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզե Դունը։

1969- Կանադայում ուժի մեջ է մտել անգլերենի հետ հավասար ֆրանսերենի գործածության մասին օրենքը:

1970 -ԽՍՀՄ-ում սկսվել է «ВАЗ-2101» «Ժիգուլի» ավտոմեքենայի արտադրությունը։

1984- Մոսկվայում սկսվել է շախմատային թագի համար մենամարտը Անատոլի Կարպովի և Գարրի Կասպարովի միջև, որի հաղթողը պետք է որոշվեր 6 հաղթանակի արդյունքում, սակայն այդ մրցամարտը այդպես էլ չի ավարտվել։

1991– Տաջիկստանը անկախացել է ԽՍՀՄ-ից: 1991-ԽՍՀՄ արտգործնախարարության խորհուրդը հայտարարել է իր լուծարման մասին։

1999- Մոսկվայում իրականացվել է ահաբեկչական գործողություն, պայթյունի հետևանքով փլուզվել է բազմահարկ շենք, զոհվել է 100 մարդ։

2009- տեղի է ունեցել Դուբայի մետրոյի բացման հանդիսավոր արարողությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуИсторическая память и современные рубежи: в Ереване состоялась премьера документального фильма «Граница»30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в Иране