Խառնաշփոթ «Միսս տիեզերք-2015»-ում. հաղթանակած մասնակցից վերցրել են թագը (տեսանյութ)
ВИДЕОԱյս գիշեր տեղի է ունեցել «Միսս տիեզերք-2015» գեղեցկության մրցույթը, որի հաղթող է դարձել Ֆիլիպինների ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտսբախը: Մրցույթին, սակայն, սկանդալ է տեղի ունեցել։ Հաղորդավարը սխալ է կարդացել հաղթող գեղեցկուհուն անունը, եւ սկզբում թագը հանձնել են Կոլումբիայի ներկայացուցչին, ով թագը գլխին մի քանի րոպե շնորհավորանքներ է ստացել։
Հետո հաղորդավարը ներողություն է խնդրել՝ ասելով, որ սխալվել է ու հայտարարել, որ հաղթողը 26-ամյա Պիա Ալոնսո Վուրտսբախն Է: Թագը վերցրել են Կոլումբիայի գեղեցկուհու գլխից ու դրել Ֆիլիպինների ներկայացուցչի գլխին։ Ֆիլիպինա-գերմանուհի մոդելը ծնվել է Գերմանիայում, ըստ որոշ տեղեկությունների, ռոմանտիկ կապեր ունի Ֆիլիպինների նախագահ Բենինգո Ակինո III-ի հետ: Հաղթողին թագը հանձնել է «Միսս տիեզերք - 2014»-ը՝ կոլումբացի մոդել Պաուլինա Վեգան: Տիտղոսի համար պայքարում էր 80 երկրների ներկայացուցիչ: Մրցույթին 2-րդ տեղն զբաղեցրել է Կոլումբիան ներկայացնող Արիադնա Գուտիերեն, երկրորդ «փոխ-միսսի» տիտղոսը բաժին է հասել ԱՄՆ-ից 27-ամյա Օլիվիա Ջորդանին։



