Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
ПОЛИТИКАՎարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առաձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով:
Երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան նաև բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



