Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ կա 4 տուժած
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 7-ին, ժամը 01:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից դեպի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներից մեկը հոսպիտալացվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



