Ծնվել է պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի եղբայրը. նորածնին Նարեկ են կոչել
БЛОГԱյսօր առավոտյան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված, սահմանամերձ Բերդավան գյուղի 19-ամյա բնակիչ Գրիշա Ազատյանի եղբայրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Այսօր առավոտյան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված, սահմանամերձ Բերդավան գյուղի 19-ամյա բնակիչ Գրիշա Ազատյանի եղբայրը։ 3 կգ 800 գրամ գրամ քաշով նորածնին Նարեկ են կոչել։ Գրիշան ընտանիքի միակ տղան էր, Ազատյաններն ունեն նաեւ 22 տարեկան աղջիկ։
Մաղթում եմ, որ Նարեկը կյանքում երջանիկ ու հաջողակ լինի։
Ազատյանների ընտանիքի լուսանկարը՝ Ֆեյսբուքի «Բերդավան» խմբից»,- գրել է նա։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



