ԱՄՆ-ը խնդրել է Ֆինլանդիային փախստականներ ընդունել Աֆղանստանից
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները դիմել է Ֆինլանդիայի իշխանություններին՝ խնդրանքով Աֆղանստանից ընդունել տարբեր խմբեր ներկայացնող փախստականների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պեկկա Հավիստոն:
«Ամերիկացիները դիմել են Ֆինլանդիային՝ կոչ անելով ընդունել տարբեր ոլորտների մասնագետների: Խմբերից մեկում նախկին կառավարության առանցքային դեմքեր են և իրավապաշտպաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում: Մյուս խումբը կրթված կանայք են, որոնք կորցնում են աշխատանքը: Հաղորդվում է, որ երկրում կա շուրջ 250 կին դատավոր»,- հայտնել է ԱԳ նախարարը:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկիր է ժամանել շուրջ 500 աֆղանցի, որոնք աշխատել են այդ երկրի, Եվրամիության, խաղաղապահ առաքելությունների համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



