19-ամյա զինվորի հուղարկավորությունը կլինի վաղը
ОБЩЕСТВО9-ամյա Ֆիդար Ալոյանի հուղարկավորման արարողությունը տեղի է ունենալու վաղը: Դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված երիտասարդի մահն այսօր սգում է ողջ գյուղը, hraparak.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը հայտնեց, որ Ֆիդարն ընտանիքի ավագ որդին էր. «Փոքր 3 եղբայրներ էլ ունի: Երեկ աճյունը բերել են գյուղ, այսօր էլ հոգեհանգստի արարողությունն է»:
Ֆիդար Ալոյանը կարատեիստ էր, հանդիսանում էր ՀՀ Դուքենդո կարատեի ֆեդերացիայի մարզիկներից: Համագյուղացիները 19-ամյա տղային բնորոշում են որպես համեստ, խելացի և շնորհքով տղա է:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:



