Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Գլխավոր «շահը» ֆուտբոլային մթնոլորտի ապահովումն է ու «Հրազդան» մարզադաշտին նոր շունչ հաղորդելը. «Փաստ»

СПОРТ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Առաջին հայկական ճակատը» (ՖԱՖ) հետաքրքիր գաղափար է կյանքի կոչում: Սեպտեմբերի 2-ին և 5-ին Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների դեմ Հայաստանի ազգային հավաքականի խաղերը ֆուտբոլասերները հնարավորություն կունենան դիտել «Հրազդան» մարզադաշտում՝ մեծ էկրաններին և ամենակարևորը՝ իսկական ֆուտբոլային մթնոլորտում։ ՖԱՖ-ը կոչ է անում հագնել հավաքականի շապիկները, վերցնել շարֆերը և սեպտեմբերի 2-ին և 5-ին «Հրազդան» մարզադաշտում աջակցել ազգային հավաքականին: Գաղափարի մանրամասները «Փաստ» թերթի խնդրանքով ներկայացնում է ՖԱՖ անդամ Վահե Գասպարյանը: Նշում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մասնագետների օգնությամբ նորօրյա ստանդարտներով նախ՝ «վերակենդանացրել» են «Հրազդան» մարզադաշտի երկու էկրանները՝ ամեն մեկը 140 քմ ծավալով:

«Դրանք երկար ժամանակ չէին օգտագործվել, տեխնիկական խնդիրներ կային, որոնք լուծվեցին: Մեր նպատակն այն է, որ ոչ միայն ուղղակի ֆուտբոլային դիտում լինի, այլ նաև «Հրազդան» մարզադաշտին ինչ-որ օգուտ տանք, մեր լեգենդար ստադիոնին, որտեղ ֆուտբոլային մեր հիմնական հաջողություններն ենք կերտել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Վահեն: Հիշեցնում է՝ ՖԱՖ-ը տասնչորս տարի Ազգային հավաքականի կողքին է: «Մենք սովորական երկրպագուներ չենք: 14 տարի անսպառ հավատով, անմնացորդ նվիրումով հավաքականի կողքին ենք թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Ամեն կերպ փորձում ենք աջակցել: Քանի որ հիմա մեր Ազգային հավաքականի մոտ կրկին զարթոնք է, ֆուտբոլային հետաքրքրությունը շատ է, ու կարևորագույն փուլ է սկսվում, որոշեցինք երկրպագուներով հավաքվել այնտեղ, որտեղ կերտվել են մեր հաղթանակները, և միասին վայելել մեր գալիք հաջողությունները: Որքան շատ ֆուտբոլասեր-երկրպագուներ լինեն այդ օրերին մարզադաշտում, այնքան ավելի հետաքրքիր ֆուտբոլային միջավայր կստեղծվի»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

 

Արդյո՞ք այս գաղափարը կդառնա ավանդույթ՝ հավաքվել «Հրազդանում» և դիտել հավաքականի հանդիպումները: «Չնայած նախկինում ֆուտբոլային դիտումներ կազմակերպվել են, բայց իր մասշտաբայնությամբ ու կարևորությամբ սա աննախադեպ է և մեր առաջին փորձը: Մեր այս գաղափարը կյանքի կոչելով՝ փորձում ենք նպաստել նրան, որ ակտիվ աշխատանքներ սկսվեն «Հրազդան» մարզադաշտի վերականգնման շուրջ: Հուսով ենք՝ մեր այս փոքր գործողությունները կնպաստեն դրան, ինչու չէ՝ նաև հետագայում ևս նման միջոցառումների կազմակերպման համար»,-ասում է ՖԱՖ-ի անդամը: Տեղեկացնում է՝ ամբողջը կազմակերպված է ՖԱՖ-ի միջոցով, բայց, իհարկե, մասշտաբայնության առումով հնարավոր չէ ամեն ինչ ինքնուրույն անել, և գաղափարը կյանքի կոչելու հարցում օգնել են գործընկերները:

« ՖԱՖ-ի գլխավոր «շահն» այս ամեն ինչում ֆուտբոլային մթնոլորտի ապահովումն է, հավաքականի խաղերը նվիրված երկրպագուների հետ վայելելը: Մեր գլխավոր նպատակն այս ամենի կազմակերպումն է, ոչ մի այլ տեսակի շահ չունենք»,-ասում է Վահեն: Ծանր, կորուստներով լի տարի ունեցանք, բայց սպորտային հաջողությունները, եռագույնի լինելիությունը տարբեր հարթակներում շնչելու, ապրելու հույս փոխանցեցին բոլորիս: Համախմբումն Ազգային հավաքականի շուրջ և հավատը նրա հաղթանակի նկատմամբ՝ նաև նման նպատակ ունի այս միջոցառումը:

No description available.

«Մենք տեսանք, որ հավաքականի հաջողությունները երկրի համար ծանր շրջանում կարողանում էին միավորել բոլորին, ուրախացնել՝ անկախ ամեն ինչից: Այս տխուր, ճնշող ժամանակահատվածում դա այն լուսավոր կետերից էր, որ համախմբում էր մարդկանց: Ասեմ, որ միայն սրանով չեն սահմանափակվելու մեր նախաձեռնությունները: ՖԱՖ-ն առաջիկա խաղերին շատ ավելի մեծ նախագծերով ու ջանքերով է պատրաստվել:

Շուտով արդեն կներկայացնենք առաջիկա խաղերի հետ կապված մեր նախաձեռնությունները, բավականին մեծ աշխատանք է տարվել, բայց այն արդյունքը, որ ունենալու ենք, արժեր այն քրտնաջան աշխատանքը, որ կատարել ենք: Մեր հանրությունը կտեսնի նաև ստադիոնից դուրս ՖԱՖ-ի կատարած աշխատանքը: Ցանկացած նախաձեռնություն նպատակ ունի ոգևորության ու հույսի ալիք փոխանցել մեր հանրությանը»,-եզրափակում է ՖԱՖ անդամ Վահե Գասպարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay