«Դիրքեր բարձրանալիս ասաց՝ ամեն ինչ շատ լավ է լինելու». Երասխում զոհված զինծառայող Գեղամ Սահակյանն Արտաշատից էր (ֆոտո)
ОБЩЕСТВОՅուրահատուկ տղա էր…
Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ադրբեջանական ԶՈՒ-երի հերթական սադրանքի հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, 39-ամյա կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը Արտաշատ քաղաքից էր։
NEWS.am-ի հետ զրույցում նրա մտերիմներից մեկը պատմեց, որ կրտսեր սերժանտն ամուսնացած էր, ուներ 2 երեխա։
«Թասիբով մարդ էր, ամեն ինչին օգնող, հասնող։ Դիրքեր բարձրանալուց առաջ պարտադիր պետք է բոլոր հարազատներին հաջող ասեր։ Վերջին օրն էլ եկավ ու ասաց՝ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Յուրահատուկ տղա էր, նրա մեջ ընդհանրապես չարություն չկար»,- պատմեց մտերիմներից մեկը։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



