ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
МЕЖДУНАРОДНОЕՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում ապահովել են կարգուկանոնը և երեխաների, ուսուցիչների և տեղի բնակիչների անվտանգությունը Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ավելի քան 100 զինծառայող է ներգրավվել Ստեփանակերտի, ինչպես նաև Մարտունիի և Մարտակերտի շրջաններում բոլոր դպրոցների և մանկապարտեզների տարածքներում կարգուկանոնի պահպանմանը:
«Լեռնային Ղարաբաղում այսօր նշվում է ուսումնական տարվա մեկնարկը: Գիտելիքի օրը դպրոցներում մեկնարկում է առաջին զանգով: Ռուս խաղաղապահները 27 դիտակետում հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում: Դիտակետերի պատասխանատվության տակ գտնվող գոտիներում խաղաղապահներն ապահովում են ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը: Ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացնում 5 երթուղով»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։



