Ատրճանակով զինված ավազակային հարձակում՝ «Երևան մոլ»-ում բանկերից մեկի մասնաճյուղում
ОБЩЕСТВОՔիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում. Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մեջ գործող բանկերից մեկի մասնաճյուղ և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են այդ քաղաքացուն, ով տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակված գումարն անցնում է 100 մլն դրամից, սակայն վերջնական գումարի չափը պարզվում է։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



