5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիլիպինների մոտ
ОБЩЕСТВОՕգոստոսի 27-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիլիպինների Մինդանաո կղզու մերձակայքում: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինստիտուտի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է ծովածոցում՝ Գլանի մունիցիպալիտետից, որի բնակչությունը կազմում Է շուրջ 118 հազար, 28 կիլոմետր դեպի հարավ-արևելք: Օջախն ընկած Է եղել 63 կիլոմետր խորության վրա:
Մասնագետները չեն բացառել այդ շրջանում կրկնական ստորգետնյա ցնցումների առաջացման հավանականությունը: Արդյունքում 27 րոպե անց Գլանի մունիցիպալիտետից 6 կիլոմետր հեռավորության վրա տեղի Է ունեցել 2,3 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ: Տուժածների և հնարավոր ավերածությունների մասին տեղեկատվություն այս պահին չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



