Կալինինգրադն ու Լեհաստանը՝ Գերմանիայի կազմում. Գերմանիայի փողոցներում պաստառներ են փակցվել ընտրություններին ընդառաջ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Թեթերով քաղաքի փողոցներին 72-ամյա հնության թերթիկներ են փակցվել, որոնցում Գերմանիայի կազմում ընդգրկված են ՌԴ Կալինինգրադի մարզն ու Լեհաստանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին:
Վերջինիս տվյալներով՝ 1949 թվականի պաստառները Գերմանիան պատկերում են մինչև Երկրորդ աշխարհամարտը եղած սահմաններով: Աղբյուրը նշում է, որ պաստառները Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի նախընտրական արշավի մասն են կազմում:
Դաշինքի ներկայացուցիչը հերքել է, որ պաստառներն իրենց են պատկանում և հայտնել է, որ դաշինքը հավանություն չի տվել այդ թերթիկների հրապարակմանը:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում նախատեսված են սեպտեմբերի 26-ին: Հաղթած կուսակցությունն իրավունք կստանա կառավարություն ձևավորել, իսկ կուսակցության առաջնորդը կղեկավարի այն:



