Թալինի տարածքում բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և հրշեջ-փրկարարները։
Քանի որ վթարի հետևանքով առաջացել է մեծ խցանում, ուժեղացված ծառայություն է կատարվում, որպեսզի ճանապարհի խցանումը վերանա։ Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



