Սիլիկյան թաղամասում երեկվանից կոյուղաջուրը ողողում է փողոցները. «Վեոլիա Ջրից» ասել են՝«շաբաթ-կիրակին կանցնի, կգանք»
ОБЩЕСТВОshamshyan.com-ը հաղորդում է, որ երեկվանից հակասանիտարական վիճակ է ստեղծվել Երեւանի Սիլիկյան թաղամասում։ 3-րդ եւ 10-րդ փողոցների խաչմերուկում կոյուղաջուրը դիտահորից դուրս է գալիս ու ողողում ողջ ճանապարհը, որտեղ տիրում է գարշահոտություն։
Կայքի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ զանգահարում են «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի դրական արդյունք։ «Մեզ պատասխանում են, թե շաբաթ-կիրակին կանցնի, նոր կգանք։ Ստացվում է՝ մենք՝ հարկատուներս, որ վարձերը կանոնավոր մուծում ենք «Վեոլիա Ջրի» համար, շաբաթ-կիրակի մեռյալ սեզոն է։ Ամառվա այս տապին շոգն էլ, որ խեղդում է, հոտից չենք կարողանում ո՛չ փողոց դուրս գալ, ո՛չ էլ տան լուսամուտները բացել»։
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



