Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Գործ ունենք ավտորիտար երկրի հետ, որտեղ օրենքի գերակայություն չկա». Արա Ղազարյան

ПОЛИТИКА

Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը գերեվարված հայ ռազմագերիներից շատերին միջազգային հանրությանը ներկայացրեց՝ որպես ահաբեկիչներ և Բաքվի դատարանում նրանցից ոմանց դատապատեց մի քանի տարվա ազատազրկման։ Ի դեպ, նրանցից մի քանիսը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո, իսկ երկուսն առհասարակ մարտական գործողությունների չեն մասնակցել, հրադադարից հետո պարենային օգնություն են տարել Արցախ և ճանապարհին գերեվարվել։

168.am-ի հետ զրույցում իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը խոսելով Ադրբեջանում դատապարտված հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար առկա իրավական մեխանիզմներից ու ճանապարհներից, նշեց, որ կա ներառական մեխանիզմ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեխանիզմը, որի շրջանակներում ասվել է, որ դիվանագիտական  հարաբերությունների բացակայությունը հիմք չէ, որ այս կոնվենցիան չկիրառվի։

«Այս շրջանակներում նաև Եվրոպական դատարանի գործոնը կա, որ ապագայում Եվրոպական դատարանը կարող է վճիռներ կայացնել այդ նույն գործերով, որոնցով դատապարտվել են հայ գերիները։ Այս ամենը կարող է նպաստավոր իրավիճակ ստեղծել, որ Ադրբեջանը համաձայնի կոնվենցիայի հիման վրա դատապարտյալներին ուղարկել իրենց հայրենիք, որպեսզի նրանք պատիժը շարունակեն կրել իրենց հայրենիքում։ Կա նման մոտեցում, և Եվրոպական Միությունն էլ այն երկրներին, որոնց հետ ասոցիացման պայմանագրեր է կնքում, խրախուսում է, որ նման քայլերի դիմեն, այսինքն՝ բանտարկյալներն իրենց պատիժը կրեն իրենց հայրենիքում, ոչ թե օտար միջավայրում։ Հայաստանը միակողմանի հնարավորություն չունի այս գործընթացների վրա ազդելու, սա պետք է լինի երկուստեք՝ Հայաստանի ու Ադրբեջանի փոխհամաձայնությամբ, բայց որպեսզի փոխհամաձայնություն լինի Ադրբեջանի կողմից, իմ նշած պայմանները պետք է վրա հասնեն»,- նշեց Արա Ղազարյանը։

Իրավաբանի խոսքով՝ առհասարակ իրավական գործընթաց սկսելու համար խանգարող հանգամանք չի կարող լինել այն, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին դատապարտել է՝ որպես ահաբեկիչների, քանի որ ցանկացած հանցագործության համար դատապարտված անձ կարող է էքստրադիցիայի ենթարկվել, որպեսզի նա իր պատիժը կրի հայրենիքում։

«Այլ բան է, որ հայ ռազմագերիներին դատապարտելու գործերը կեղծ փաստական հիմքերի վրա են կառուցված, բնականաբար, Ադրբեջանը կաշկանդված կլինի նրանց թողնել, որպեսզի նրանք հայրենիք չվերադառնան, քանի որ գաղտնիքը կբացահայտվի։ Միևնույն ժամանակ մենք ունենք Կարեն Ղազարյանի գործը, որը նույնպես ամբողջությամբ կեղծ փաստերի հիման վրա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, և Ադրբեջանը 2 տարի հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, նրան էլ 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիների մի մասի հետ ուղարկեց Հայաստան։ Այն, ինչ այսօր Կարենը պատմում է, բոլորովին կապ չունի այն դատական գործընթացի հետ, որը տեղի է ունեցել Ադրբեջանում։

Այսինքն՝ առնվազն մեկ դեպք ունենք, որ նման բան է տեղի ունեցել և կարող է կրկին տեղի ունենալ։ Առայժմ նմանօրինակ միայն Կարեն Ղազարյանի դեպքն է, որ արդեն դատապարտված անձը վերադարձել է Հայաստան, թեև վերադարձի վերաբերյալ փաստաթղթեր չկան։ Իսկ մեր նոր ռազմագերիները, որոնք նոր են դատապարտվել Բաքվում, դժվար է  ասել, թե երբ հնարավոր կլինի նրանց վերադարձնել, կարող է երկար տևել։ Բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն իր մոտեցումներում փոփոխություններ արեց, մի մասին դատապարտեց երկար ժամանակով, մյուսներին՝ կարճ։ Հիմա ելնելով քաղաքական նպատակահարմարությունից՝ 6 տարին կարող է դառնալ մեկ կամ երկու տարի, ասենք, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դեպքում, նման մեխանիզմներ կան։ Մենք գործ ունենք ավտորիտար երկրի հետ, որտեղ օրենքի գերակայություն չկա, այսինքն՝ քաղաքական որոշում կարող է կայացվել՝ ինչ-ինչ նպատակներից ելնելով»,- հավելեց Արա Ղազարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանում տեղի ունեցող դատական գործընթացներին զուգահեռ՝ այս պահին ՄԻԵԴ-ում ընթանում է դատավարություն, այդ թվում՝ քննվում է նաև Կարեն Ղազարյանի գործով գանգատը։

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей