Արցախի նախագահը Խաչիկ Ասրյանին պարգևատրել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով. պարգևատրվել են նաև «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի բոլոր անդամները
ПОЛИТИКА2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Արցախի Պաշտպանության Բանակի Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախաադրբեջանական պատերազմի ժամանակ, մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ և մեծ պատասխանատվությամբ իրականացնելով մարտական գործողություններ, մարտական հերթապահություն և մարտական ծառայություն՝ անառիկ պահելով Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքաները և հարակից գյուղերը:
Սույն թվականի օգոստոսի 18-ին Երևան քաղաքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի պետական պարգևներով պարգևատրել է «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանին և ջոկատի բոլոր տղաներին:
Մասնավորապես՝ Արցախի նախագահը, Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի՝ այդ թվում Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Մայիսի Ասրյանին պարգևատրել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով է պարգևատրել «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի բոլոր 74 անդամներին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին

1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



