Կատարն ամեն ինչ անում է Աֆղանստանից դիվանագետների եւ օտարերկրյա աշխատակիցների տարհանմանն օգնելու համար
МЕЖДУНАРОДНОЕԿատարն ամեն ինչ անում է, որպեսզի օգնի տարհանել դիվանագետներին եւ միջազգային կազմակերպությունների օտարերկրյա աշխատակիցներին, ովքեր ցանկանում են լքել Աֆղանստանը, հայտնում է Reuters-ը:
Արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանին, որի երկիրն առանցքային դեր է խաղում Աֆղանստանում քաղաքական կարգավորման հասնելու ջանքերում, ասել է, որ Դոհան եւս հանձնառու է իշխանության խաղաղ փոխանցմանն ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:
«Միջազգային հանրությունը մտահոգված է զարգացումների արագ տեմպերով, եւ Կատարն ամեն ինչ անում է՝ խաղաղ անցում ապահովելու համար, հատկապես՝ վակուումի ձեւավորումից հետո»,- ասել է Ալ Թանին:
Նա հավելել է, որ Կատարը, որտեղ 2013 թվականից գտնվոմ է «Թալիբան»-ի գրասենյակը խաղաղ բանակցությունների համար, եւս աշխատում է ամբողջ երկրում հրադադարի ապահովման եւ կայունության ապահովման ուղղությամբ:
Պարսից ծոցի համագործակցության վեց երկրի համագործակցության խորհրդի ներկայիս նախագահ Բահրեյնը հայտարարել է, որ խորհրդակցություններ կսկսի ծոցի այլ երկրների հետ Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ:



