Թուրքիայում կործանված ինքնաթիռում է գտնվել ռուս լեգենդար օդաչու Եվգենի Կուզնեցովը. ԶԼՄ
ВИДЕОՀնարավոր է, որ լեգենդար ռուս օդաչու Եվգենի Կուզնեցովը գտնվել է Թուրքիայի հարավ-արևելքում կործանված Бе-200 հրշեջ ինքնաթիռում: Այս մասին հայտնում է REN TV-ն ՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Ըստ հրապարակման` այս տեղեկությունը ներկայումս ճշտվում է: Հայտնի է, որ օդանավում եղել է ութ մարդ՝ հինգ ռուս զինծառայող և Թուրքիայի երեք քաղաքացիներ, ովքեր օգնել են անձնակազմին հրդեհների հայտնաբերման հարցում:
Օդաչու Եվգենի Կուզնեցովը 1987 թվականին ավարտել է Բորիսոգելբսկի բարձրագույն ռազմական ավիացիոն դպրոցը: Նշվում է, որ Կուզնեցովը ղեկավարում էր Бе-200 ինքնաթիռի փորձարկումները: Գարնանը մասնագետը թռիչքների ցիկլ է անցկացրել Արկտիկայում:
«Նա լեգենդ է, ես ճանաչում էի նրան երիտասարդ տարիքում: Ես ազատվեցի, ու նա դարձավ գնդի հրամանատար: Նա լեգենդ է, շատ լավ օդաչու»,- REN TV-ին ասել է Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու Գենադի Բակուլինը:




















































