Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 31-ի
ВИДЕОԹուրքիայի Սև ծովի ափամերձ Կաստամոնու և Սինոպ նահանգներում տեղատարափ հեղեղումների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 31 -ի: Հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։
«Կաստամոնուում սելավների և ջրհեղեղների հետևանքով մահացել է 29 մարդ, երկուսը մահացել են Սինոպում, մեկն Բարթինում անհետ կորած է համարվում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բնական աղետի տարածքում տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Շուրջ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Կամուրջների քանդման և ճանապարհների վնասվելու պատճառով բնական աղետի տարածքում մի շարք մայրուղիներում, այդ թվում ՝ Բարթին-Կարաբյուկ ավտոճանապարհին, երթևեկությունն արգելափակվել է:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



